Փոխառության պայմանագիր

Ներկայացված են պայմանագրի ընդհանուր դրույթներն՝ առանց պարտադիր մաս հանդիսացող հավելվածի։
1.ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ
1.1. | Փոխատուն Փոխառուին որպես սեփականություն տրամադրում է _________________________________ կանխիկ գումար, իսկ Փոխառուն պարտավորվում է մինչև 20___թ. ______________ ____-ը Փոխատուին վերադարձնել փոխառության նույն չափով գումար և, համաձայն վճարման ժամանակացույցի, դրամական միջոցների օգտագործման դիմաց վճարել տոկոսներ: |
1.2. | Փոխառության գումարը տրամադրվում է
________________________________________________ օգտագործման նպատակով: Փոխառության օգտագործման նպատակի փոփոխություն չի թույլատրվում: |
2․ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳԻՆԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
2.1. | Փոխառությունը Փոխատուին տրամադրվում է դրամական միջոցների անկանխիկ փոխանցմամբ № _____________________հաշվին: Սույն պայմանագրի կնքման ամսաթիվ է համարվում է Փոխառուի ընթացիկ հաշվին դրամական միջոցների փոխանցման օրը: |
2.2. | Եթե դրամական միջոցները փոխառուի հաշվին մինչև _____________________ չեն ստացվել, ապա պայմանագիրը համարվում է չկնքված և իրավական հետևանքներ չի հարուցում: Փոխառուն այս դեպքում պարտավոր է իր հաշվի համարով ստացված դրամական միջոցները վերադարձնել Փոխատուին գումարը ստանալուց հետո ____ օրվա ընթացքում: |
2.3. | Փոխառուի կողմից փոխառության գումարի վերադարձման և այն օգտագործելու դիմաց վճարի փոխանցման սույն պայմանագրի իրագործման ամսաթիվը Փոխատուի № ____________________________ ընթացիկ հաշվին դրամական միջոցների ստացման ամսաթիվն է: |
2.4. | Փոխառության մարման ժամկետներն ու չափերը, Փոխառության օգտագործման դիմաց տոկոսների վճարումը սահմանված են սույն պայմանագրի անբաժանելի մաս հանդիսացող № 1 Հավելվածում: |
2.5. | Փոխառության վաղաժամկետ վերադարձման դեպքում տոկոսագումարը Փոխատուն վերահաշվարկում է միայն էական վերադարձման դեպքում: Էական վաղաժամկետ է համարվում ոչ ուշ, քան վճարման օրվանից ____ օրացուցային օր առաջ հերթական վճարման գումարի առնվազն 50%-ի մուծումը՝ ներառյալ տոկոսներն ըստ ժամկետացանկի (սույն պայմանագրի № 1 Հավելված): Տոկոսների վերահաշվարկման ժամանակ նշված Հավելվածում կատարվում են համապատասխան փոփոխություններ՝ ձևակերպվելով Հավելվածի նոր խմբագրմամբ: |
3․ ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
3.1. | Փոխատուն իրավունք ունի՝ | |
3.1.1. | ստուգել փոխառության նպատակային օգտագործումը. | |
3.1.2. | առաջնահերթորեն Փոխառուին ծանուցելով, բայց առանց նրա համաձայնության գանձել նրա կողմից վճարված գումարները՝ ժամկետահաս տոկոսները մարելու համար. | |
3.1.3. | վաղաժամկետ լուծել պայմանագիրը և Փոխառուից պահանջել փոխառության, ներառյալ դրա օգտագործման դիմաց տոկոսների և տույժերի մարման պարտավորությունների վաղաժամկետ կատարում հետևյալ դեպքերում. | |
— | փոխառության ոչ ըստ նպատակի օգտագործման, | |
— | երբ Փոխառուն ուշացնում է փոխառության (փոխառության մի մասի) վերադարձումը կամ չի վճարում տոկոսները (տոկոսների մի մասը) ավելի քան ______ օրվա ընթացքում, | |
— | ոչ Փոխատուի մեղքով փոխառության ապահովության կորստի կամ դրա ապահովության պայմանների զգալի վատթարացման, | |
— | երբ Փոխառուին առաջադրված է դրամական գումարի վճարման կամ գույքի առգրավման պահանջ, այդ թվում՝ հայցային, որոնց չափը վտանգի տակ է դնում Փոխառուի կողմից սույն պայմանագրով իր պարտավորությունների կատարումը, | |
— | Փոխառուին ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու իրավունքից զրկման կամ այն դադարեցնելու մասին որոշումը: |
Փոխառուի կողմից նշված պարտավորությունների վաղաժամկետ կատարման պահանջները պետք է բավարարվեն 14 օրվա ընթացքում՝ սկսած պայմանագրի վաղաժամկետ դադարեցման մասին նրան ծանուցելու օրվանից:
3.1.4. | Սույն պայմանագրով իր իրավունքներն ամբողջությամբ կամ մասնակիորեն վերազիջել այլ անձի`առանց Փոխառուի համաձայնության: |
3.2. | Փոխատուն պարտավոր է ` |
3.2.1. | Փոխառուին պարտավորության կատարման ժամկետի ավարտից հետո երեք օրվա ընթացքում տեղեկացնել փոխառության վերադարձման կամ տոկոսների վճարման ուշացումների մասին. |
3.2.2. | փոխառության ճիշտ օգտագործման համար Փոխառուին տրամադրել տեղեկատվական և խորհրդատվական ծառայություններ. |
3.2.3. | 5 օրացուցային օրվա ընթացքում Փոխառուին գրավոր ծանուցել սույն պայմանագրով նոր Փոխատուին իրավունքների փոխանցման մասին. |
3.2.4. | Փոխառության էական վաղաժամկետ վերադարձման դեպքում, համաձայն սույն պայմանագրի 2.5 կետի, վերահաշվարկել տոկոսները և ստորագրել № 1 Հավելվածի նոր տարբերակը: |
3.3. | Փոխառուն իրավունք ունի՝ |
3.3.1. | փոխառության գումարը վերադարձնել վաղաժամկետ. |
3.3.2. | Փոխատուից պահանջել տոկոսագումարների վերահաշվարկ ըստ սույն պայմանագրի 2.5 կետի և № 1 Հավելվածի նոր տարբերակի ստորագրում. |
3.4. | Փոխառուն պարտավոր է՝ |
3.4.1. | փոխառության գումարն օգտագործել միայն 1.2 կետում նշված նպատակների համար. |
3.4.2. | առաջին իսկ պահանջով 3 օրացուցային օրվա ընթացքում Փոխատուին տրամադրել փոխառության փաստացի օգտագործման, ֆինանսական վիճակի, վճարունակության վերաբերյալ բոլոր տեղեկությունները, ապահովել սույն պայմանագրի իրականացման հետ կապված ապրանքանյութական արժեքների և այլ գույքի նկատմամբ հասանելիություն: |
3.4.3. | ժամանակին Փոխատուին վերադարձնել ստացած փոխառության գումարը և ըստ սույն պայմանագրի № 1 Հավելվածում նշված ժամկետների ու չափերի վճարել տոկոսներ: |
3.4.4. | պայմանագրի վաղաժամկետ դադարեցման դեպքում փոխառության գումարն ու տոկոսները վերադարձնել փոխառության փաստացի օգտագործման ժամանակահատվածի համար՝ փոխառության գումարից տարեկան ____________ տոկոսի չափով: |
3.4.5. | 3 օրացուցային օրվա ընթացքում գրավոր ծանուցել Փոխատուին սույն պայմանագրի 3.1.3 կետում նշված հանգամանքների ի հայտ գալու մասին: |
3.4.6. | Փոխատուին տույժ և տուգանք վճարել սույն պայմանագրի 4-րդ մասում նշված դեպքերում: |
3.5. | Կողմերը պարտավորվում են պահպանել գաղտնիություն և չհրապարակել սույն պայմանագրի իրականացման հետ կապված առևտրային գաղտնիքները: |
4․ ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
4.1. | Փոխառության ոչ նպատակային օգտագործման դեպքում Փոխառուն Փոխատուին վճարում է ոչ նպատակային օգտագործված փոխառության գումարի չափով տուգանք: |
4.2. | Փոխառության օգտագործման դիմաց տոկոսների վճարման ուշացման և (կամ) փոխառության (փոխառության մի մասի) վերադարձման ուշացման դեպքում Փոխառուն վճարման ուշացման յուրաքանչյուր օրվա համար վճարում է _____ տոկոսի չափով տույժ փոխառության ժամանակին չվճարված գումարից և տոկոսներից մինչև համապատասխան պարտավորության իրականացման պահը: |
4.3. | Տուգանքի և (կամ) տույժի վճարումը Փոխառուին չի ազատում սույն պայմանագրով այլ պարտավորությունների կատարումից: |
4.4. | Սույն պայմանագրի շրջանակում պարտավորությունների խախտման այլ դեպքերում կողմերը պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: |
5․ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՈՒՄԸ
5.1. | Սույն պայմանագիրը կնքված է համարվում Փոխառուին դրամական միջոցների տրամադրման պահից՝ համաձայն 2.1 կետի, և ուժի մեջ է մինչև փոխառության գումարի ամբողջությամբ վերադարձումը, բոլոր տոկոսների, տուգանքների և տույժերի ամբողջությամբ մարումը: |
5.2. | Պայմանագիրը կարող է Փոխատուի նախաձեռնությամբ միակողմանիորեն դադարեցվել սույն պայմանագրի 3.1.3 կետում նախատեսված դեպքերում: |
6․ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ
6.1. | Սույն պայմանագրում ցանկացած փոփոխություն և լրացում կիրականացվեն կողմերի կողմից գրավոր փոխադարձ համաձայնությամբ: |
6.2. | Սույն պայմանագրի գործելու ընթացքում ծագող վիճելի հարցերը ներկայացվում են դատարան: |
6.3. | Սույն պայմանագիրը կազմված է հավասար իրավական ուժ ունեցող երկու օրինակից: Փոխատուին և Փոխառուին տրվում է մեկական օրինակ: |