«Նոր տուն» բնակելի տների շինարարության ծրագիր․ մասնակցության հայտ

«ԱՊԱԳԱ» կոնսորցիումը, հիմնվելով մասնակիցների երկարամյա հաջողված ու համաձայնեցված աշխատանքի փորձի վրա, փոխշահավետ համագործակցություն է առաջարկում բնակելի տների շինարարության ոլորտում` օգտագործելով վահանաձև պանելների հավաքման տեխնոլոգիան: Նպատակին հասնելու համար սեփական զինանոցում առկա են անհրաժեշտ արտադրամասեր, սարքավորումներ, տեխնիկա և գլխավորը` արհեստավարժ մասնագետներ: «ԱՊԱԳԱ» կոնսորցիումը ստեղծվել է «Կացարան» նպատակային ծրագրի և դրա համապատասխան ենթածրագրերի իրականացման համար.
- «Երիտասարդ ընտանիքներին կացարանով ապահովելու» ենթածրագիր,
- «Սոցիալական որոշակի անապահով խմբի մարդկանց կացարանով ապահովելու» ենթածրագիր,
- «Բնակարանային շինարարության զարգացման ծրագրերի խթանման» ենթածրագիր,
- «Քաղաքացիների առանձին խմբերին բնակարանով ապահովելու» ենթածրագիր,
- «Կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների մոդեռնիզացում» ենթածրագիր:
Ծրագիրը նպատակաուղղված է ձևավորելու էկոնոմ կարգի տների շուկա, որը մատչելի կլինի քաղաքացիների մեծ մասի համար և կվերացնի էկոլոգիական և հարմարավետ շինությունների սղությունը, կխթանի բնակտարածքների պահանջարկը և կնպաստի Հայաստանի բնակֆոնդի որակի բարձրացմանը:
Ներկայացնում ենք շինարարական ծառայությունների ողջ սպեկտրը.
- բնակելի էկոտների, քոթեջների կառուցում (1 քմ ավարտուն շինարարության արժեքը կազմում է 170 դոլար կամ 85000 դրամ, պիտանելիության և շահագործման ժամկետը՝ սկսած 25 տարուց);
- երկհարկանի չորս բնակարանանոց տների կառուցում (հարկերում օգտագործելով մեկսենյականոց բնակարանի 35-43 քմ, երկսենյականոցների` 57-66 քմ, 3 սենյականոցների` 77-90 քմ, չորս սենյականոցների` 90-100 քմ մակերեսներով նախագծեր. ավարտուն 1 քմ-ի արժեքը՝ սկսած 170 դոլար կամ 85000 դրամից, պիտանելիության և շահագործման ժամկետը՝ սկսած 25 տարուց);
- հասարակական-մշակութային շենքերի կառուցում:
Նոր սերնդի տեխնոլոգիաներով կառուցված շենքերն իրենց որակով` հաստատունությամբ, ամրությամբ, էներգախնայողությամբ ոչ միայն չեն զիջում, այլև որոշ չափանիշներով անգամ գերազանցում են ավանդական շենքերին:
Որակյալ շինարարական նյութերի լրակազմում են՝
Հիմքը. հիմնադիր պատի բլոկներ, ցցահենարաններ;
Կրող կոնստրուկցիաները, երկրորդ հարկի ծածկեր, միջնորմներ, վահանաձև պանելներ;
Տանիքածածկը. փայտե ծպեղագերանային համակարգ, փափուկ կղմինդր;
Մուտքի դռները. մետաղե, միջսենյակայինները` փայտե, պատուհանները՝ մետաղապլաստե:
Վահանաձև պանելներից պատրաստի հավաքովի տներ և մշակութային-հասարակական նշանակության օբյեկտներ կարող են առաքվել Հայաստանի ցանկացած մարզ: