ՄԵՐ ՄԱՍԻՆ
«ԱՊԱԳԱ» կոնսորցիումը բաց բաժնետիրական ընկերություն է, որը նպատակ ունի մտահոգ և խանդավառ հայության նվազագույն միջոցների կուտակման և հայակենտրոն ծրագրերի միջոցով լուծել մեր առջև ծառացած հսկայական տնտեսական խնդիրների մի մասը և իրականացնել տնտեսական գործունեություն` շահույթ ստանալու նպատակով։
Հայության կայացած միջին շերտի և «ԱՊԱԳԱ» կոնսորցիումի անմիջական մասնակցությամբ լուծել հայության առջև ծառացած տնտեսական խնդիրները: Կոնսորցիումին առանց որևէ սահմանափակման կարող են անդամակցել բոլոր հայկական կազմակերպություններն ու անհատները։
ԿՈՆՍՈՐՑԻՈՒՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
«ԱՊԱԳԱ» կոնսորցիումը կառավարումը իրականացնում է ԲԲԸ հիմնադիր անդամներին պատկանող 51% բաժնեմասի ներկայացուցիչների խորհուրդը, 49 % բաժնեմասը բաժնետոմսերի և այլ արժեթղթերի ձևով կվաճառվի շուկայում:
ԲԱԺՆԵՄԱՍ
«ԱՊԱԳԱ» կոնսորցիումի բաժնետեր կարող է դառնալ ցանկացած հայ (մեկ բաժնետոմսը` 100 դոլար, տարեկան 12 % եկամտաբերություն)։ Հազար հատ 100 դոլար արժողությամբ բաժնետոմս է հատկացնում հայ մտավորականներին և ազատամարտիկներին։
ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ԱՊԱԳԱ» կոնսորցիումը, հիմնվելով մասնակիցների երկարամյա հաջողված ու համաձայնեցված աշխատանքի փորձի վրա, փոխշահավետ համագործակցություն է առաջարկում բնակելի տների շինարարության ոլորտում` օգտագործելով վահանաձև պանելների հավաքման տեխնոլոգիան: