ԿՈՆՍՈՐՑԻՈՒՄԻ ՄԱՍԻՆ

Created with Sketch.

Գերմանացիներն իրենց ազգային խնդիրները լուծեցին մեքենաշինությամբ, անգլիացիները` նավատորմով,  ռուսները` զենքով, հրեաները` սփյուռքում ապրող մեծահարուստ հրեաների ներդրումների, ազգային տուրքի և արյան գնի հաշվին, իռլանդացիները` ԱՄՆ-ի իռլանդացիների խոշոր ներդրումների հաշվին: 

Աշխարհում ապրում է  մոտ տասերկու  միլիոն հայ. մոտ մեկ և կես միլիոն՝ ԱՄՆ-ում, մոտ մեկ միլիոն՝  ԵՄ-ում, մոտ երեք միլիոն՝ ՌԴ-ում և միայն մոտ երկու միլիոն՝  ՀՀ–ում, ովքեր բացառիկ հնարավորություն ունեն կարճ ժամանակում Հայաստանը դարձնել աշխարհի լավագույն  պետություններից մեկը։  

«ԱՊԱԳԱ» կոնսորցիումը բաց բաժնետիրական ընկերություն է, որը նպատակ ունի մտահոգ և խանդավառ հայության նվազագույն միջոցների կուտակման և հայակենտրոն ծրագրերի միջոցով լուծել մեր առջև ծառացած հսկայական տնտեսական խնդիրների մի մասը և իրականացնել տնտեսական գործունեություն` շահույթ ստանալու նպատակով։

Մենք  ունենք հստակ սոցիալական ուղղվածություն և առաջին հերթին կենտրոնանալու ենք հասարակության այն շերտերի վրա, որոնք գտնվում են սոցիալական ծանր վիճակում։ Կոնսորցիումի գործունեության հիմնական ոլորտը շինարարական արդյունաբերությունն է, գիտահետազոտական աշխատանքները, տեղեկատվական տեխնոլոգիաները:


ՄԵՐ  ՏԵՍԼԱԿԱՆԸ

Հայության կայացած միջին շերտի և «ԱՊԱԳԱ» Կոնսորցիումի անմիջական մասնակցությամբ լուծել հայության առջև ծառացած տնտեսական խնդիրները:  Կոնսորցիումին առանց որևէ սահմանափակման կարող են անդամակցել բոլոր հայկական կազմակերպություններն ու անհատները։ Կոնսորցիումն իր մասնաճյուղերն է ունենալու ԱՄՆ-ում, ՌԴ -ում, ԵՄ-ում, ՀՀ-ում և Միջին ու Մերձավոր Արևելքում:


ՄԵՐ ՆՊԱՏԱԿԸ

Խթանել ՀՀ տարածքում շինարարական արդյունաբերության ոլորտը  և  հայկական  արտադրանքի սպառումը  մասնավորապես վճարունակ երկրներում:

Նպաստել աշխարհի հայաշատ օջախներում ձեռնարկությունների ստեղծման համար անհրաժեշտ պայմանների ապահովմանը, որոնք տեղում կսպասարկեն հայ համայնքներին և կնպաստեն համայնքային կառույցների ֆինանսական կայացմանը: 

Կոնսորցիումի կապիտալը ներդրվելու է  միայն հայակենտրոն  գործարար ծրագրերում:

Translate »